Կարևոր իրադարձություններ

Վթար Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին

28 Հոկտեմբեր, 2020 23:27
Վթար Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին

Հոկտեմբերի 28-ին, ժամը 20:41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։   

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Դդմաշեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆայել Մ․, ծնված 1992 թ․)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ Արմեն Գ․-ն (ծնված 1989 թ․) և Գոռ Հ․-ն (ծնված 1993 թ․) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

 

Լրահոս

Դիտել ավելին