Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ. ԻԻՀ բանակի հրամանատար

27 Հոկտեմբեր, 2020 15:13
Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ. ԻԻՀ բանակի հրամանատար

 Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է ԻԻՀ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ կատարած այցի  և երկրի հյուսիս-արևմուտքում հակաօդային պաշտպանության պատրաստության վիճակն ուսումնասիրելու ընթացքում:

Նա շեշտել է մարդկանց, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: «ՀՕՊ ստորաբաժանումներն ուժեղացվել են երկրի հյուսիս-արևմուտքում ու անհրաժեշտության դեպքում կավելացվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդկանց հանգստությունն իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի:

Իրանական բանակի հրամանատարը բանակին ու ԻՀՊԿ ՀՕՊ ուժերին հրամայել է ուժեղացնել ՀՕՊ ստորաբաժանումները տարածաշրջանում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին