Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն կօգնի Կիևին վերադարձնել Ղրիմը. Ուկրաինայի ԱԳՆ

17 Հոկտեմբեր, 2015 18:10
ԱՄՆ-ն կօգնի Կիևին վերադարձնել Ղրիմը. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը այցելել է Վաշինգտոն և ամերիկացիների հետ խոսել է ՌԴ-ի մասին: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:

«Կողմերը համաձայնել են ուժեղացնել Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները ընդհուպ մինչև Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը, այդ թվում նաև` Ղրիմի վերադարձը»,- նշվում է Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայտնել էր` Վաշինգտոնը հասնելու է նրան, որ Ղրիմը վերադարձվի Ուկրաինային:

 

Լրահոս

Դիտել ավելին