Կարևոր իրադարձություններ

Հայ զինվորն օր-օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը՝ դառնում է ստեղծված իրադրության տերը․ Սենոր Հասրաթյան

25 Հոկտեմբեր, 2020 19:24
Հեղինակ՝ Սենոր Հասրաթյան
Հայ զինվորն օր-օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը՝ դառնում է ստեղծված իրադրության տերը․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է: Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են հյուսիսից՝ հարավ, արևելքից՝ արևմուտք ընկած բոլոր բնակավայրերը: Եվ այդպես, գրեթե, ամեն օր: Սակայն, արդեն տեսանելի է, որ հակառակորդի բոլոր ծրագրերը, այդ թվում՝ նաև հեռահար հարվածներով ու դիվերսիոն խմբերով ընկճել արցախահայությանը, աստիճանաբար կրախի են մատնվում: 

Հայ զինվորն օր-օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը՝ դառնում է ստեղծված իրադրության տերը, ինչն զգացվում է, ինչպես պաշտպանական բոլոր տեղամասերում ընթացող մարտական գործողություններում, այնպես էլ դիվերսիոն խմբերի վնասազերծմանն ուղղված առճակատումներում: Այս տողերը գրում եմ ոչ թե լսածով, այլ քիչ առաջ Կարմիր շուկայի ձորակում իմ տեսածով:

Այլ ճանապարհ չունենք, սա գոյապահպանության պատերազմ է և մենք դատապարտված ենք ՀԱՂԹԵԼՈՒ»:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին