Կարևոր իրադարձություններ

Շենգավիթի եւ Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու

23 Հոկտեմբեր, 2020 13:39
Շենգավիթի եւ  Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու

Ոստիկանության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակով /covid-19/ պայմանավորված`  ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Շենգավիթի եւ  Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու։

Խնդրում ենք անձնագրային գործողությունները /բացառությամբ՝ հաշվառումների/ կատարել այլ անձնագրային ծառայություններում։

Հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել աշխատանքները վերսկսելուց հետո։

Այն քաղաքացիները, ովքեր արդեն դիմում են ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ/ ձեռք բերելու վերաբերյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-17.00-ն կարող են ներկայանալ Շենգավիթի եւ Չարբախի անձնագրային ծառայություններ՝ փաստաթուղթը ստանալու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին