Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ դատարանը բավարարեց պաշտպանների գրավի միջնորդությունը

22 Հոկտեմբեր, 2020 18:09
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ դատարանը բավարարեց պաշտպանների գրավի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդության քննարկումը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի կալանքից:

Ծառուկյանը ազատություն մեջ կլինի գրավը վճարելուց անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին