Կարևոր իրադարձություններ

Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

21 Հոկտեմբեր, 2020 21:13
Հեղինակ՝ Արման Եղոյան
Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալին և ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ժան-Շառլ Լյուպերտոնին ներկայացրի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Հիշեցնեմ, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ժակ Կրաբալը Ֆրանսիայի 173 պատգամավորների, սենատորների և քաղաքապետների ստորագրությամբ հրապարակված այն բաց նամակի հեղինակներից մեկն է, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ էր արվում դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, իսկ հակառակ դեպքում՝ սատարել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին և այդ դիրքորոշումը ամրագրել Լեռնային Ղարաբաղի լեգիտիմությունը լիակատար և հիմնովին ճանաչելով»։

 

Լրահոս

Դիտել ավելին