Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի մայրերը Ալիևի դեմ միավորվելու կոչով հայտարարություն են տարածել․ TolishMedia

20 Հոկտեմբեր, 2020 15:22
Ադրբեջանցի մայրերը Ալիևի դեմ միավորվելու կոչով հայտարարություն են տարածել․ TolishMedia

Ադրբեջանցի մայրերը հայտարարություն են տարածել, որով պահանջում են, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները պատասխանեն, թե ինչի համար են իրենց որդիները զոհվել: Այս մասին հայտնում է TolishMedia-ն:

Հայտարարության մեջ ասված է, որ իրենց որդիները զոհում են սեփական կյանքը բռնապետության և Ալիևի կոռումպացված կլանի պահպանման համար։ Այս օրերին իրենց որդիները պայքարում են ոչ թե մեր սուրբ հողերը վերադարձնելու, այլ Ալիևի իշխանության պահպանման համար։

«Հարկավոր է միավորվել կոռումպացված բռնապետական կլանի դեմ և հարցնել, թե որտեղ են դիակները, և թե ինչի է կարողացել հասնել Ադրբեջանը այս օրերի ընթացքում»։

Նրանք գրել են, որ Ալիևը ուրիշ բանի մասին չի մտածում, քան այն մասին, թե ինչպես իրենց որդիների կյանքի գնով պահի իր կոռումպացված ռեժիմը։

«Մենք պետք է թույլ չտանք զոհել մեր երեխաներին»,- ասված է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին