Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագիծը քաղաքական մենաշնորհը բացառելու հնարավորություն է տալիս: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Բնապահպանական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը:
Ըստ պատգամավորի՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի նպատակն է զգալիորեն բարելավել Հայաստանի գործող սահմանադրությունը: «Չի եղել այդպիսի դեպք, որ համամասնական ընտրությունների արդյունքում քաղաքական մեկ ուժ մեծամասնություն ստանա: Ես չեմ հասկանում, ինչո՞ւ են հիմա որոշ ուժեր դեմ արտահայտվում համամասնական ընտրական համակարգին»,- հարցնում է Վարդան Այվազյանը: