Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի կողմից սիրիացի զինյալները տեղափոխվել են ԼՂ հակամարտության գոտի, որպեսզի պատերազմ սկսեն Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ այժմ նրանք արդեն հայտնվում են Հյուսիսային Կովկասում․ Նիկոլ Փաշինյան

15 Հոկտեմբեր, 2020 21:07
Թուրքիայի կողմից սիրիացի զինյալները տեղափոխվել են ԼՂ հակամարտության գոտի, որպեսզի պատերազմ սկսեն Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ այժմ նրանք արդեն հայտնվում են Հյուսիսային Կովկասում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ԼՂ հակամարտությունն արդեն տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտություն է, որ տարածաշրջանային երկրների կոնկրետ շահերի է առնչվում:

«Շատ հետաքրքիր տեղեկություն է ստացվել վերջին օրերի ընթացքում Ռուսաստանից, Հյուսիսային Կովկասից, երբ Չեչնիայում և Դաղստանում ոչնչացվել են գրոհայիններ, և տեղեկատվություն է եղել, որ այդ գրոհայինները Ռուսաստան են ժամանել արտասահմանից, եկել են Սիրիայից: Եվ ես այստեղ անմիջական կապ եմ տեսնում այս գործընթացում. Թուրքիայի կողմից սիրիացի զինյալները տեղափոխվել են ԼՂ հակամարտության գոտի, որպեսզի պատերազմ սկսեն Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ այժմ նրանք արդեն հայտնվում են Հյուսիսային Կովկասում․ Նիկոլ Փաշինյան։ Սա շատ ուշագրավ փաստ է, որը ցույց է տալիս, որ այս իրավիճակն արդեն ոչ թե պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է, այլ դուրս է եկել դրա սահմաններից՝ լոկալ իմաստով ։ Սա արդեն տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտություն է, որը շոշափում է տարածաշրջանային երկրների կոնկրետ շահերը։ Եվ ես կարծում եմ, որ հատկապես Ռուսաստանում պետք է շատ ուշադիր լինեն այդ փաստի նկատմամբ»,- ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նշել է` ինչ վերաբերում է հայկական կողմին, իհարկե, ոչ մի օտարերկրացի չկա, որ պատերազմեն Լեռնային Ղարաբաղի կողմից։

«Կարող են լինել որոշ հայեր, ովքեր եկել են Սփյուռքից ՝ աջակցելու հայրենակիցներին։ Բայց, իհարկե, նրանց չի կարելի վարձկաններ համարել»,- հավելել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին