«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ասել է․ «Այս պահի դրությամբ եւ՛ Հադրութի ուղղությամբ, եւ՛ հարավային ուղղությամբ շարունակվում են մարտերը»։
Պողոսյանը նշել է, որ Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համաչափ պատասխան է տալիս ՊԲ-ն: Մարտերը ծանր են, բայց ՊԲ-ն կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել։