Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության կողմերի միջև քաղաքական երկխոսությունը չի կարելի ձգձել․ Սերգեյ Լավրով

12 Հոկտեմբեր, 2020 16:16
ԼՂ հակամարտության կողմերի միջև քաղաքական երկխոսությունը չի կարելի ձգձել․ Սերգեյ Լավրով

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես են եկել մամլո ասուլիսով։ 

Խոսելով Արցախ-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմի մասին, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի , Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ ընդունված որոշումներն կկատարեն երկու կողմերն էլ: Այս մասին հանդիպման ավարտին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, հաղորդում է ռուսական tass.ru-ն։ 

«Հոկտեմբերի 9-10-ը այստեղ տեղի է ունեցել մեր հանդիպումը, որը թույլ է տվել համաձայնության գալ, այն հրապարակվել ու  տարածվել է ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում։  Եվ մենք ակնկալում ենք, որ ընդունված որոշումները անշեղորեն կկատարեն երկու կողմերն էլ։ Մենք այսօր այդ մասին մանրամասն խոսել ենք», - ասել է Լավրովը։ 

Լավրովն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կողմերի միջև քաղաքական երկխոսությունը չի կարելի ձգձել։ 

Հիշեցնենք, որ  Զոհրաբ Մնացականյանն  այսօր կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին