Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության գոտում կարող են ուկրաինացի վարձկաններ հայտնվել. լրատվամիջոցներ

08 Հոկտեմբեր, 2020 13:15
ԼՂ հակամարտության գոտում կարող են ուկրաինացի վարձկաններ հայտնվել. լրատվամիջոցներ

Ռուսական Независимая Газета լրատվականն անդրադարձել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և հիմնվելով «սեփական աղբյուրների» վրա, գրում է, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում մերձարևելյան վարձկանների ևս մի խումբ է ոչնչացրել:

Այլ լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ 1500-2000 դոլար հոնորարի դիմաց որպես ադրբեջանական ուժերին օգնություն հակամարտության գոտի են պատրաստվում մեկնել ուկրաինացի կամավորներ:

Կիևի լրագրող Օլեգ Պավլենկոն հայտարարել է, որ իր աղբյուրներից երկուսը հերքել են այս տեղեկությունը, մինչդեռ երեքը նշել են, որ «լսել են նման բան»:

«Գումարի մասին չգիտեմ, բայց հարյուր տոկոսով հաստատ է, որ նման առաջարկություններ շրջանառվում են ուկրաինական «հակաահաբեկչական դաշինքի» վետերանների շրջանում: Համենայնդեպս, Լվովում ապրող ծանոթներիցս մի քանիսին արել են նման առաջարկություն: Ընդորում՝ նման առաջարկ է արել Լվովի Շևչենկովո շրջանի զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը»,- ծանոթներից մեկի խոսքերն է մեջբերում Պավլենկոն:

Հատկանշական է, որ ուկրաինացի քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը ПолитНавигатор-ի վելուծաբան Վալենտին Ֆիլիպովին տված հարցազրույցում ևս նշել է, որ իր ունեցած տեղեկություններով`Ուկրաինայից Ադրբեջան ուղարկելու համար խումբ է ձևավորվում:

«Կիևից ինձ հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այժմ աշխատանքներ են տարվում, և Ուկրաինայից Ադրբեջան ուղարկելու համար խումբ է ձևավորվում: Նման աշխատանք է տարվում: Տեսնենք՝ միայն խոսակցություններ կլինեն, թե ոչ: Տեսել ենք՝ մեր «ուռա-հայրենասերները» պատրաստ են կռվել Ռուսաստանի դեմ, սակայն ոչ թե ուղղակի կերպով, այլ մասնակցելով այլ լոկալ հակամարտությունների: Ուկրաինացի «հայրենասերները» կռվել են Չեչնիայում, ուստի՝ բացառված չէ, որ Ադրբեջանին կմիանան»,-ասել է Ցարյովը:


 

Լրահոս

Դիտել ավելին