Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    610,5

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը մտադիր է վերադառնալ բանակցությունների ռազմական գործողությունների փուլի ավարտից հետո․ Ալիև

07 Հոկտեմբեր, 2020 17:27
Ադրբեջանը մտադիր է վերադառնալ բանակցությունների ռազմական գործողությունների փուլի ավարտից հետո․ Ալիև

 ՌԻԱ Նովոստին հաղորդում է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ռուսական 1-ինալիքին տված  հարցազրույցում ասել է․«Հակամարտությունը չպետք է դուրս գա Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից»:

Ալիևն ընդգծել է, որ հակամարտությունը չի դուրս գալիս նույնիսկ Հայաստանի տարածք։ «Չնայած հայկական տարածքից հրետակոծություններին՝ մենք Հայաստանի տարածքին ոչ մի հարված չենք հասցնում, Հայաստանի տարածք չենք անցնում, չնայած դրա համար բոլոր հնարավորությունները կան»,- ասել է Ալիևը։

Նա ասել է նաև, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների փուլի ավարտից հետո մտադիր է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ :

«Երբ ավարտվի ռազմական դիմակայության փուլը, բնականաբար, մենք կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։ Ի դեպ, Ադրբեջանը մարտական գործողությունների հենց սկզբից ասում էր, որ մենք դուրս չենք գալիս բանակցային գործընթացից, մենք ակնկալում ենք քաղաքական կարգավորում, բայց խնդիրը պետք է կարգավորվի։ Մենք չենք կարող ևս 30 տարի նստել և սպասել, թե երբ Հայաստանի վրա համապատասխան ազդեցություն կգործադրեն»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը կարծում է, որ Հայաստանը փորձում է միջազգայնացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, դրանում ներգրավել եվրոպական երկրներին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

«Հայկական կողմը փորձում է այդ դիմակայության մեջ ներքաշել ՀԱՊԿ-ին ՝ ապարդյուն։ Փորձում է ներքաշել եվրոպական երկրներին։ Եվ, ըստ էության, փորձում է միջազգայնացնել այդ հակամարտությունը, ինչին մենք համապատասխանաբար ներկայացնում ենք մեր դիրքորոշումը նման մոտեցման անթույլատրելիության մասին»,- ասել է նա։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին