Կարևոր իրադարձություններ

Աբխազիայի հայ համայնքը Արցախին աջակցելու համար հանձնաժողով է ստեղծել

05 Հոկտեմբեր, 2020 19:00
Աբխազիայի հայ համայնքը Արցախին աջակցելու համար հանձնաժողով է ստեղծել

Աբխազիայի հայ համայնքն Արցախի ժողովրդին օգնելու համար հանձնաժողով է ստեղծել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աբխազիայի հայ համայնքի նախագահ Գալուստ Տրապիզոնյանը, հաղորդում է «Աբխազիա Ինֆորմ»-ը:

«Աբխազիայի հայերը չեն կարող անմասն մնալ իրադարձություններից,որոնք տեղի են ունենում Արցախում»,-ասել է Սուխումի շրջանի հայ համայնքի ղեկավար Կարեն Փափազյանը:

«Մենք փորձում ենք օգնել Արցախին այդ դժվարին իրավիճակում: Դրամահավաք կազմակերպելու նախաձեռնությունը քաղաքացիներինն է, որոնք դիմել են համայնքի ղեկավարությանը»,-ասել է Աբխազիայի հայ համայնքի խորհրդի անդամ Սուրեն Քերսելյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին