Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները. Արայիկ Հարությունյան

04 Հոկտեմբեր, 2020 10:54
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:
Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին