ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ այսօրվա ադրբեջանական ագրեսիային համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը։
Հիշեցնենք, քիչ առաջ հարվածների է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, իսկ դրանից առաջ՝ Հադրութ քաղաքը: Հադրութը գնդակոծվել էր սմերչով ու կասետային ռումբերով:
Ստեփանակերտում թիրախավորվել է փրկարար ծառայությունը, կան բազմաթիվ վիրավորներ: