Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

01 Հոկտեմբեր, 2020 07:45
Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակը: Լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների հետ կապված: Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հակամարտող կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջությամբ դադարեցնել կրակը, ապաէսկալացնել լարվածություն և առավելագույն զսպվածություն ցուցաբերել:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծումից բացի, այլ այլընտրանքի բացակայությունը։ Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության կոնկրետ չափորոշիչներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Պատրաստակամություն է հայտնվել, որպեսզի Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) ղեկավարների անունից հայտարարություն արվի զինված դիմակայության անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման օգտին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին