Կարևոր իրադարձություններ

Սպարտակը մոտ է նոր հարձակվող ձեռք բերելուն

17 Հոկտեմբեր, 2015 15:31
Սպարտակը մոտ է նոր հարձակվող ձեռք բերելուն

Մոսկվայի «Սպարտակի» մարզական տնօրեն Դմիտրի Պոպովը ժամանել է Բրազիլիա, որպեսզի բանակցություններ վարի «Ֆիգեյրենսեի» հարձակվող Կլեյտինյոյի տրանսֆերի շուրջ, հայտնում է «Globo Esporte»-ն:

Ռուս պաշտոնյան և գործարար Ժորժե Մաշադոն, ով ներկայացնում է 19-ամյա ֆուտբոլիստի ծառայությունները, ներկա են գտնվել «Ֆիգեյրենսե» – «Ֆլամենգո» մրցավեճին, որում բրազիլացին դուբլ է ձևակերպել:

Ըստ աղբյուրի տեղեկություն, քիչ հավանական է, որ երիտասարդ խաղացողը 2016 թվականին կմնա բրազիլական ակումբում, քանզի մոսկովյան ակումբի առաջարկը գոհացրել է «Ֆիգեյրենսեին» և անձամբ Կլեյտինյոյին:

Նշենք, որ եթե տեղափոխությունը կայանա, ապա բրազիլական ակումբը ստանալու է տրանսֆերի միայն 10 տոկոսը: Մնացած 90 տոկոսը կիսելու են ֆուտբոլիստի հայրը, գործարար Մաշադոն, ինչպես նաև 3 ներդրողներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ֆիգեյրենսեն» Կլեյտինյոյի համար «Սպարտակից» 8 միլիոն եվրո է պահանջել:

 

Լրահոս

Դիտել ավելին