Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ևս 4 երկրի հետ կվերսկսի ավիահաղորդակցությունը

19 Սեպտեմբեր, 2020 11:40
ՌԴ-ն ևս 4 երկրի հետ կվերսկսի ավիահաղորդակցությունը

Այն երկրների ցուցակում, որոնց հետ Ռուսաստանը վերսկսում է միջազգային ավիահաղորդակցությունը սեպտեմբերին ավելացել են ևս չորս պետություններ, որոնցից երեքը մտնում են ԱՊՀ-ի մեջ:

Այս մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հայտնում է eadaily.com կայքը։ Չորրորդ երկիրը Հարավային Կորեան է։ 

«Հանդիպման արդյունքների հիման վրա փոխադարձ հիմքով սեպտեմբերի 21-ից Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ), իսկ սեպտեմբերի 27-ից` Հարավային Կորեայի հետ (Սեուլ) միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին որոշում է կայացվել»,- ասվում է պերատիվ շտաբի հաղորդագրությունում:

Դեպի այս երկրներ չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ։

 

Լրահոս

Դիտել ավելին