Կարևոր իրադարձություններ

Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի․ Նիկոլ Փաշինյան

17 Սեպտեմբեր, 2020 11:58
Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի․ Նիկոլ Փաշինյան

Նախորդ ամսվա ընթացքում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսի` մոտ 200-ից պակաս հաստատված դեպք՝ բացառությամբ մեկ օրվա, որ գրանցվել է 203 դեպք, բայց վերջին երկու օրերին դեպքերի թիվն էականորեն ավելացել է՝ հասնելով 257 եւ 295-ի։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դիմակի կրման պայմանները պետք է խստորեն պահպանվեն: Մենք պետք է առավել հետևողական լինենք այս հարցում: Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի: Դիմակը պետք է կրել այնպես, որ քիթը և բերանը փակված լինեն»,– հավելեց վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին