Կարևոր իրադարձություններ

Լավրովը Գերմանիայի արտգործնախարարին կոչ է արել հրաժարվել Նավալնու հետ կապված դեպքի հետագա քաղաքականացումից

15 Սեպտեմբեր, 2020 23:40
Լավրովը Գերմանիայի արտգործնախարարին կոչ է արել հրաժարվել Նավալնու հետ կապված դեպքի հետագա քաղաքականացումից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույցում քննարկել են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակում փոխգործակցությունը։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը համագործակցության ուղղությամբ. այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Զրուցակիցներն անդրադարձել են ռուս-գերմանական հարաբերությունների հեռանկարներին, ինչպես նաև Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված երկկողմ և բազմակողմ միջազգային փոխգործակցությանը։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը համագործակցելու այդ հարցում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հորդորել է Նավալնու հետ կապված իրավիճակի հետագա քաղաքականացումից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին