Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488

  • EUR

    565,5
    575,5

  • RUB

    6,27
    6,52

Կարևոր իրադարձություններ

Ռազմական ոստիկանությունն ամփոփել է կիսամյակի աշխատանքների արդյունքները

10 Սեպտեմբեր, 2020 19:42
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է կիսամյակի աշխատանքների արդյունքները

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում սեպտեմբերի 10-ին ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները:

Խորհրդակցության ավարտին Գաբրիել Բալայանը բարձր է գնատել իրականացված աշխատանքները և համոզմունք հայտնել, որ ռազմական ոստիկանությունը, իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակում, կարող է և պետք է անի ավելին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին