Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Արտաշատ քաղաքի 36-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 39-ամյա համաքաղաքացու սպանության կասկածանքով. ՔԿ

10 Սեպտեմբեր, 2020 11:01
Արտաշատ քաղաքի 36-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 39-ամյա համաքաղաքացու սպանության կասկածանքով. ՔԿ

2020թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 04.15-ին,  «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից  հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի 39-ամյա բնակիչը:

Նույն օրը՝ ժամը 06:50-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում 39-ամյա բնակիչը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում   հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն)  հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 39-ամյա բնակչին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառել է 36-ամյա համաքաղաքացին:

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերվել է և առգրավվել:

Արտաշատ քաղաքի 36-ամյա բնակիչը ձերբակալվել է՝  39-ամյա համաքաղաքացու  սպանության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին