Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը Շուշիում մասնակցել է ԱՀ հռչակման օրվան նվիրված միջոցառմանը

09 Սեպտեմբեր, 2020 10:05
Արայիկ Հարությունյանը Շուշիում մասնակցել է ԱՀ հռչակման օրվան նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած տոնական միջոցառմանը՝ նվիրված ԱՀ հռչակման օրվան: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարը ողջունել է մասնակիցներին՝ իր խոսքում ընդգծելով, որ մեծ մաքառումի գնով է հաջողվել ձեռք բերել Արցախի ազատությունն ու անկախությունը: Հանրապետության նախագահի խոսքով՝ զարգացած և մրցունակ պետություն ունենալու համար շատ կարևոր է գիտելիքահենք ու աշխատասեր երիտասարդություն ունենալը և նրա ներգրավվածությունը ինչպես երկրի քաղաքական համակարգում, այնպես էլ կենսագործունեության բոլոր ոլորտներում:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում նախագահ Հարությունյանը կուսակցական տոմսեր է հանձնել նաև քաղաքական ուժի շարքերը համալրած մի խումբ երիտասարդների:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին