Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր Գյումրու տոնն է:
Երբեք ավելորդ չի հիշելը, որ Հայրաքաղաքը մեր երկրի տաղանդների դարբնոցն է՝ արհեստների ու արվեստների կենտրոնը: Իսկ վերջին տարիներին Գյումրին սկսել է խորհրդանշել մեր երկրի նոր զարթոնքը, ինչը կրկնակի ավելի ուրախալի է:
Թանկագին գյումրեցիներ,
Ամբողջ սրտով շնորհավորում եմ քաղաքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ բարձր տրամադրություն ու լավատեսություն՝ այսօր եւ գալիք բոլոր օրերին: