Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենք կկառուցվի․ հայտարարվել է մրցույթ

03 Սեպտեմբեր, 2020 23:03
Հեղինակ՝ Տիգրան Գալստյան
Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենք կկառուցվի․ հայտարարվել է մրցույթ

Հայտարարվել է նախագծման մրցույթ ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

«Առանձնահատկությունները՝

1. Հանձնաժողովը կազմված է 10 հոգուց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետների պալատը և մեծամասնությամբ այն մասնագիտական է,

 

2. Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը,

3. Անկախ մրցույթի արդյունքներից սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ լավագույն երեք էսքիզ նախագծերի համար, համապատասխանաբար 1մլն, 500հազ. և 300 հազ. ՀՀ դրամ չափով:

Ակնկալում ենք աննախադեպ մասնակցություն և արձագանքներ առաջարկվող ձևաչափի համար»,- գրել է Գալստյանը։

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին