Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Գոյություն ունի Նավալնիի թունավորման մասին պնդումները հերքող ձայնագրություն. Լուկաշենկո

03 Սեպտեմբեր, 2020 15:50
Գոյություն ունի Նավալնիի թունավորման մասին պնդումները հերքող ձայնագրություն. Լուկաշենկո
 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին պատմել է Վարշավայի և Բեռլինի զրույցի գաղտնալսման մասին, որը հերքում է Հակակոռուպցիոն հիմնադրամի նախագահ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին պնդումները: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
 
«Հետևելով ռուսական իրադարձություններին՝ ես նկատեցի, որ նրանք (Արևմուտքը) ունեցան մի նոր խաղաքարտ ՝ կրկին «Նովիչոկ», կրկին թունավորվում: Պետք է ասեմ, որ երեկ կամ առաջին օրը՝ Մերկելի (Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր-խմբ.) ելույթից առաջ, երբ նա ասաց, որ ցանկացել են փակել Նավալնիի բերանը, մենք գաղտնալսել ենք խոսակցությունը...», - ասել է Լուկաշենկոն Միշուստինի հետ հանդիպման ժամանակ: 
 
Նա խոստացել է, որ ռուսական կողմին կտա այս «հետաքրքիր զրույցի սղագրությունը, որը հստակ ցույց է տալիս, որ այս ամենը կեղծիք է»:
 
«Նավալնիի թունավորում տեղի չի ունեցել: Մասնագետների խումբը, ինչպես ես հասկանում եմ, փաստեր է պատրաստել է Մերկելի, նրա վարչակազմի հայտարարությունների համար»,- ասել է Բելառուսի նախագահը:
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին