Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն վերածննդի փորձեր է անում. Ինչ են համոզում նախկին կուսակցականներին. «Ժամանակ»

03 Սեպտեմբեր, 2020 08:20
ՀՀԿ-ն վերածննդի փորձեր է անում. Ինչ են համոզում նախկին կուսակցականներին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ ղեկավարությունը սկսել է աշխատանք տանել նախկին կուսակցականների հետ՝ փորձելով նրանց համոզել, որ վերականգնեն իրենց անդամությունը ՀՀԿ-ին: Կուսակցության էմիսարները հանդիպում են այն ՀՀԿ-ականների հետ, ովքեր իշխանափոխությունից հետո որևէ կուսակցական ակտիվություն չեն դրսևորել, և համոզում են, որ նրանք գոնե ֆորմալ առումով շարունակեն իրենց համարել ՀՀԿ-ական:

Ինչպես արդեն գրել ենք, հարյուր հազարավոր անդամների մասին խոսող ՀՀԿ-ում մնացել են կուսակցական ֆունկցիոներները կամ այսպես կոչված՝ աշխատավարձ ստացողները»:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին