Կարևոր իրադարձություններ

Մաշտոցի բաժնի ծառայողները Սիլիկյան թաղամասից բերման են ենթարկել հետախուզվող 53-ամյա կնոջը

29 Օգոստոս, 2020 16:33
Մաշտոցի բաժնի ծառայողները Սիլիկյան թաղամասից բերման են ենթարկել հետախուզվող 53-ամյա կնոջը

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 28-ին Սիլիկյան թաղամասից բերման են ենթարկել 53֊ամյա Կարինե Կ․֊ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179֊րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 325֊րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Առանց խափանման միջոցի:

 

Լրահոս

Դիտել ավելին