Կարևոր իրադարձություններ

Հայկական ոսկերչությունը եվրասիական շուկայում ավելի մեծ ներկայացվածություն կարող է ունենալ

17 Հոկտեմբեր, 2015 14:43
Հայկական ոսկերչությունը եվրասիական շուկայում ավելի մեծ ներկայացվածություն կարող է ունենալ

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայկական ոսկեգործության ոլորտի 6 ընկերություններ այս պահին Հայաստանը ներկայացնում են Աստանայում ընթացող «ԱՌՈՒ 2015»՝ արդեն 25-րդ ամենամյա ոսկերչական ցուցահանդեսին: Այս մասին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Հայկական ընկերությունները ներկայացնում են ոսկերչական զարդեր, մշակված թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, ժամացույցներ, արծաթյա սպասք և այլն: Հիմնադրամը միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցում է Հայաստանի կառավարության՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ծրագրի շրջանակում:

«Եվրասիական շուկան բավականին մեծ է և հայ արտադրողների կողմից դեռևս ամբողջովին չյուրացրած, ուստի հայկական ընկերությունների՝ «ԱՌՈՒ 2015»-ին մասնակցությունը կարող է լավ խթան դառնալ մեր ոսկերչական զարդերի արտահանման, մեր վարպետների ու նրանց ստեղծած ոսկերչական զարդերի ու իրերի ճանաչելիության բարձրացման և միջազգային շուկայում ավելի մեծ տարածման համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 18-ը

 

Լրահոս

Դիտել ավելին