Կարևոր իրադարձություններ

Վճռաբեկ դատարան է ներկայացվել Մարտի 1-ի «7-ի գործով» անցնող Ալեքսանդր Արզումանյանի բողոքը

27 Օգոստոս, 2020 13:01
Վճռաբեկ դատարան է ներկայացվել Մարտի 1-ի «7-ի գործով» անցնող Ալեքսանդր Արզումանյանի բողոքը

Ալեքսանդր Արզումանանի փաստաբանը հայտնել է, որ այսօր Վճռաբեկ դատարան է ներկայացվել Մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» քաղբանտարկյալ, 225-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի Վճռաբեկ բողոքը՝ արադարացման պահանջով:

Ալեքսանդր Արզումանյանը 2017 թվականից անցել է դիվանագիտական ծառայության եւ Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Շվեդիայի Թագավորությունում, Իսլանդիայի Հանրապետությունում, Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է: Սա «7-ի գործով» քաղբանտարկյալների երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին:

 

Լրահոս

Դիտել ավելին