Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսից Գյումրու բուժաշխատող է մահացել․ նա ունեցել է ուղեկցող հիվանդություններ

25 Օգոստոս, 2020 20:35
Կորոնավիրուսից Գյումրու բուժաշխատող է մահացել․ նա ունեցել է ուղեկցող հիվանդություններ

Շիրակի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 39 դեպք։ Ամենավերջին մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։

Նա մահացել է մայրաքաղաքում, սա առաջին դեպքն է, որ վիրուսից Շիրակի մարզի բուժաշխատող է մահանում։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը։

Աղբյուրի փոխանցմամբէ վարակի օջախն աշխատավայրը չի եղել․ աշխատավայրում վարակման դեպքեր չեն արձանագրվել, բուժաշխատողը վատ է զգացել, նմուշառվել է, տեղափոխվել մայրաքաղաք, որտեղ և մահացել է, ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին