Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն օգնության են հասել 72-ամյա տղամարդուն․ ԱԻՆ

24 Օգոստոս, 2020 20:38
Փրկարարներն օգնության են հասել 72-ամյա տղամարդուն․ ԱԻՆ

Օգոստոսի 24-ին, ժամը 16։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 5/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենակի բազմոցին հայտնաբերվել է անգիտակից վիճակում Սլավիկ Մ․-ն (ծնված 1948 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ Սլավիկ Մ․-ն հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին