Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22 Օգոստոս, 2020 15:10
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 22-ի ցերեկը, 23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում  հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով, 24-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝ օգոստոսի 22-ի ցերեկը, 23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:  24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին