Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 20-ից 21-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 451 կիլոգրամ կանեփ (տեսանյութ)

21 Օգոստոս, 2020 21:22
Օգոստոսի 20-ից 21-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 451 կիլոգրամ կանեփ (տեսանյութ)

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 20-ից 21-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 451 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Բացի այդ, տնամերձ 9 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 436 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 146 գրամից ավելի մարիխուանա և հերոին։

Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին