Կարևոր իրադարձություններ

Բժիշկները թույլատրել են Նավալնուն Գերմանիա տեղափոխել

21 Օգոստոս, 2020 20:32
Բժիշկները թույլատրել են Նավալնուն Գերմանիա տեղափոխել

Բժիշկները թույլ են տվել Ալեքսեյ Նավալնուն արտասահման տեղափոխել բուժման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Օմսկի թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, գրում է РИА Новости-ն։

«Գերմանական բրիգադը որոշել է, որ Նավալնուն կարող են տեղափոխել: Լսելով հարազատների պահանջները՝ նրանք այդ ռիսկն իրենց վրա են վերցնում, մենք դեմ չենք»,-ասել է նա:

Նշվում է, որ Նավալնին կլքի Օմսկը մի քանի ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշի փոխանցմամբ՝ քաղաքական գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելու ժամանակ: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ նրան հոսպիտալացրել են անգիտակից վիճակում:

  Թիմակիցները պնդում են, որ Նավալնին թունավորվել է, բժիշկները դա առայժմ չեն հաստատում՝ խոստանալով օրվա ընթացքում հայտնել ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացման ճշգրիտ պատճառը: 

 

Լրահոս

Դիտել ավելին