Կարևոր իրադարձություններ

17-ամյա երիտասարդը, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, դանակահարել է Բարձրավան գյուղի մի բնակչի․ ոստիկանության բացահայտումը

20 Օգոստոս, 2020 19:46
17-ամյա երիտասարդը, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, դանակահարել է Բարձրավան գյուղի մի բնակչի․ ոստիկանության բացահայտումը

Օգոստոսի 18-ին հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով Բարձրավան գյուղի մի բնակիչ բուժօգնության է տեղափոխվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Տուժողի հարազատները բժիշկներին հայտնել էին՝ իբր ձիուց է ընկել: Սակայն նախ` հիվանդանոց, ապա Բարձրավան մեկնած օպերատիվ խումբն այլ բան պարզեց:

Օգոստոսի 18-ին, ժամը 19-ի սահմաններում, գյուղիակումբի մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր Գորիս քաղաքի 17-ամյա մի բնակիչ:

Հարազատների հետ բացատրական աշխատանքի շնորհիվ նա նույն օրը ներկայացավ ոստիկանության Գորիսի բաժին և խոստովանեց կատարածը:
Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին