Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող դրույթները չեն իրականացվել. Արցախի ԱԳՆ

10 Օգոստոս, 2020 20:09
Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող դրույթները չեն իրականացվել. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել Սևրի պայմանագրի 100-ամյակի առթիվ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«100 տարի առաջ՝ 1920թ. օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում ստորագրվում է խաղաղության պայմանագիրը՝ մի կողմից, որպես գլխավոր դաշնակից պետություններ, Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի, ինչպես նաև նրանց դաշնակիցներ Հայաստանի, Բելգիայի, Հունաստանի, Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիան), Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբա-Խորվաթա-Սլովենական պետության և Չեխոսլովակիայի, իսկ մյուս կողմից՝ Առաջին աշխարհամարտում պարտություն կրած Թուրքիայի կողմից:

Սևրի պայմանագիրը խարսխված էր ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության գաղափարների վրա՝ նպատակ ունենալով վերջ դնել բռնատիրություններին և ազատություն ու անկախություն շնորհել տարածաշրջանի ժողովուրդներին՝ իրենց պատմական տարածքներում:

Պայմանագիրը փաստում էր հայերի իրավատիրությունը Հայկական լեռնաշխարհի պատմական հայկական տարածքների նկատմամբ։

Մասնավորապես՝ 89-րդ հոդվածով նախատեսվում էր, որ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր շուրջ 160 հազար քկմ՝ դեպի Սև ծով ելքով:

Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող դրույթները չեն իրականացվել միջազգային և տարածաշրջանային մի շարք քաղաքական գործընթացների պատճառով։ Սակայն պայմանագիրը երբևէ ուժը կորցրած չի հայտարարվել և մինչ օրս մնում է արդիական»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին