Կարևոր իրադարձություններ

Կնոջն սպանելու մտադրություն չի ունեցել, պարզապես գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ

17 Հոկտեմբեր, 2015 13:43
Կնոջն սպանելու մտադրություն չի ունեցել, պարզապես գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ

«Փաստինֆո»-ն գրում է. 

Երեսնամյա Արարատ Զիլֆիմյանը մեղադրվում է իր նախկին կնոջը սպանելու փորձ կատարելու մեջ:   
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախկին ամուսինների միջև եղել են լարված հարաբերություններ: Դեպքի օրը նախկին ամուսինը գնացել է նախկին քենու տուն, որտեղ գտնվելիս է եղել նախկին կինը,  և վերջինիս նորից համատեղ ապրելու առաջարկ արել: Ստանալով մերժում, ըստ մեղադրանքի, նա կնոջը կյանքից զրկելու դիտավորությամբ հանել է գուլպայի մեջ թաքցրած դանակը և բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ  մարմնի տարբեր մասերին՝ պատճառել վնասվածքներ՝ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի՝ աջակողմյան պնևմոհեմոթորաքսի, կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած չթափանցող վերքերի, ձախ վերին վերջույթների բազմակի արյունահոսող վերքերի ձևով:
 
Ըստ նախաքննական մարմնի, հանցագործությունն ավարտին չի հասցվել մեղադրյալի կամքից անկախ պատճառներով՝  դեպքին ականատես  նախկին քենու  ամուսնու միջամտության շնորհիվ, ով էլ  կանխել է նրա գործողությունները:
 
Արարատ Զիլֆիմյանն այսպիսով մեղադրվում  է  ՀՀ  քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով՝  սպանության փորձ:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին