Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 44–ամյա վարորդը Volkswagen Golf-ով տապալել է բետոնե էլեկտրասյունը. տուժածներ չկան

04 Օգոստոս, 2020 00:28
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 44–ամյա վարորդը Volkswagen Golf-ով տապալել է բետոնե էլեկտրասյունը. տուժածներ չկան

Օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 21:00-ի սահմաններում 44-ամյա Հայկ Ե.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելու գոտուց, բախվել բետոնե էլեկետրասյանը:

Բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից կոտրվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին