Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանի հրապարակման հետքերով հայտնաբերվել է գիշերը հրավառություն իրականացրած 58-ամյա տղամարդը․ վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության

31 Հուլիս, 2020 22:44
Էդմոն Մարուքյանի հրապարակման հետքերով հայտնաբերվել է գիշերը հրավառություն իրականացրած 58-ամյա տղամարդը․ վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության

Հուլիսի լույս 30-ի գիշերը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրավառության տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ հրավառությունն անհանգստացրել է ամբողջ թաղամասին։ 

Հրապարակման հիման վրա ոստիկանության Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի բաժինների, ինչպես և Երևան քաղաքի ռազմական ոստիկանության ծառայողները համատեղ միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով, որ Ծարավ Աղբյուրի փողոցում հրավառությունը կատարել է Արմավիրի մարզում բնակվող 58-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նա հայտնաբերվել ու ենթարկվել է վարչական պատասխանատվության։

 

Լրահոս

Դիտել ավելին