Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Ամենալավը սահմանի համար, ամեն ինչ սահմանի համար․ Արման Բաբաջանյանի գրառումը

30 Հուլիս, 2020 00:13
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Ամենալավը սահմանի համար, ամեն ինչ սահմանի համար․ Արման Բաբաջանյանի գրառումը

ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՄԵՆԱԼԱՎԸ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱՐ, ԱՄԵՆ ԻՆՉ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱՐ․ ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ

«Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամների հետ շարունակում ենք այցելել սահմանամերձ/սահմանապահ բնակավայրեր, հանդիպել այդ գոտու համայնքների բնակիչներին, լսել ու գույքագրել նրանց հուզող հիմնական խնդիրները։ Բնականաբար, ամեն մի բնակավայր ունի միայն իրեն բնորոշ, հատուկ խնդիրները, սակայն կան հիմնախնդիրներ, որոնք ընդհանրական են գրեթե բոլոր սահմանապահ համայնքների համար։

Ստորև սկսում եմ ներկայացնելու այցերի արդյունքում գույքագրած առաջնահերթ խնդիրների ցանկը: Առաջիկայում հանդես կգամ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ։

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ VS ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ

Պետությունը պետք է վերանայի սահմանամերձ/ սահմանապահ բնակավայրերի զատորոշման գործող չափանիշները, քանի որ դրանք շատ քարացած են ու միշտ չէ, որ ամբողջությամբ տարածվում են իրականում սահմանապահ բնակավայրերի վրա։ Կան համայնքներ, որոնք ունեն հազարավոր մետրերի հասնող սահման հակառակորդի հետ, սակայն ընդամենը մի քանի հարյուր մետրի պակասի պատճառով չեն դասակարգվում որպես սահմանապահ բնակավայր և չեն օգտվում համապատասխան արտոնություններից։

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գրեթե բոլոր սահմանապահ բնակավայրերում լրջագույն խնդիր է առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու որակը։ Բազմաթիվ համայնքներում մարդիկ ապրում են՝ չունենալով գոնե նվազագույն պայմաններ ունեցող բուժկետ, եղածները հեռու են որակյալ առողջապահական ծառայություններ մատուցող հաստատությունների չափանիշներից։ Այս խնդրի համալիր, խորքային լուծման ճանապարհը կարող է լինել սահմանապահ համայնքներում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը, որը պետք է տեղի ունենա ոչ միայն ու ոչ այնքան առողջապահական բիզնեսի տրամաբանությամբ, որքան պետական հոգածության, անհրաժեշտության դեպքում՝ պետական ֆինանսավորման միջոցով։

ԱՆՎՃԱՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Բազմաթիվ սահմանապահ բնակավայրերում մարդիկ ունեն մանկապարտեզի խնդիր։ Որոշ համայններում դրանք բացակայում են ընդհանրապես, իսկ որ ամենազարմանալին է՝ մի շարք բնակավայրերում մանկապարտեզները վճարովի են։

Դա ուղղակի անթույլատրելի, խայտառակ իրողություն է։ Չկա որևէ տրամաբանություն, որով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ մայրաքաղաք Երևանում կարող են գործել անվճար մանկապարտեզներ, իսկ սահմանապահ համայնքներում մարդիկ ստիպված են վճարել դրա համար։ Պետությունն այս հարցում անելիք ունի. պետք է գտնել համապատասխան մեխանիզմներ սահմանապահ համայնքներում մանկապարտեզները բոլորին հասանելի և ամենակարևորը՝ անվճար դարձնելու համար, հատկապես, որ դա կապված չէ չափազանց մեծ ծախսերի հետ։

Շարունակելի․․․»

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին