Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը հանդիպում է ունեցել Ադրբեջանում Հորդանանի դեսպան Սամի Աբդուլլահ Գոշեխի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հորդանանի կողմից Հայաստանին զենքի վաճառքի հարցը: Փոխնախարարը նշել է , որ Հորդանանի կողմից Հայաստանին զենք վաճառելը վրդովմունք է առաջացրել Ադրբեջանի ժողովրդի մոտ: