Մեսսին որոշել է չխաղալ Բրազիլիայի եւ Կոլումբիայի դեմ
17 Հոկտեմբեր, 2015 13:14
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի խաղա ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Բրազիլիայի եւ Կոլումբիայի դեմ խաղերում,- այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը։
«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը չի ցանկանում կրկնել վնասվածքն ապաքինվելուց հետո։ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ըմբնումով է մոտենում հավաքականի ավագի որոշմանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ծնկի վնասվածքից կապաքինվի նոյեմբերի կեսերին։