Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,5
    6,8

Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ նախագահի որոշմամբ կասեցվել են դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի լիազորությունները

21 Հուլիս, 2020 13:01
ԲԴԽ նախագահի որոշմամբ կասեցվել են դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր երկու որոշում է ստորագրել՝ դադարեցնելով Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի լիազորությունները. տեղեկանում է ԲԴԽ պաշտոնական կայքը:

Որոշումների մեջ, մասնավորպես, ասված է. 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, 165-րդ հոդվածի 1-ին մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին