Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել մի շարք նախկին պաշտոնյաների

14 Հուլիս, 2020 19:11
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել մի շարք նախկին պաշտոնյաների

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է սահմանադրական կարգի տապալման քրեական գործով դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակում ընդգրկել մի քանի անձի։ Այս մասին տեղեկանում ենք Քոչարյանի պաշտպանական թիմի հաղորդագրությունից։

Պաշտպանը միջնորդել է դատարան հրավիրել 2008 թվականի մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ․ փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։ Հրանտ Նազարյանը նաև զեկուցող էր։

Սամվել Մայրապետյանին, ով կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանին՝ կաշառք ստանալու մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ․

2008 թվականին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ով ստորագրել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հանգուցային նշանակություն ունեցող թիվ 0038 հրամանը։

Վերոնշյալ անձանց առաջարկվում է դատարան հրավիրել և հարցաքննել վկայի կարգավիճակով, որովհետև նրանց ցուցմունքները կարող են նշանակություն ունենալ գործի համար։

Իր հերթին 2008-ին Զինված ուժերի շտաբի պետ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել է որպես վկա հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին, պարզելու համար՝ 300․1 հոդվածի փոփոխություններն արդյո՞ք կապված էին հենց 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ։ 

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված դատական նիստը հետաձգվել է․ հաջորդը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 13։00-ին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին