Քիմ Քարդաշյանը որոշել է չեղարկել առաջիկա իր բոլոր նախագծերն ու աջակցել քրոջը՝ լինելով նրա և նախկին ամուսնու՝ բասկետբոլիստ Լամար Օդոմի կողքինԼ Հիշեցնենք, որ հայտնի բասկետբոլիստին անգիտակից վիճակում գտել են Լաս-Վեգասից ոչ հեռու՝ հասարակաց տներից մեկում:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Օդոմն ընդունել է մեծ քանակությամբ վիագրա և կոկաին: Այժմ մարզիկի վիճակը ծայրահեղ ծանր է, Լամարը կոմայի մեջ է:
Ստեղծված իրավիճակում Քարդաշյաները որոշել են որոշ ժամանակով դադարեցնել իրենց կայքերի հետ աշխատանքը՝ Օդոմին ավելի շատ ուշադրություն դարձնելու համար: Քիմը չեղյալ է համարել նաև այսօր նախատեսված երեկույթը երեխայի ծննդի պատվին՝ baby shower-ը:
Քիմի բացակայությամբ փոքրիկ Նորթին խնամում է նրա մորաքույրը՝ Քորթնի Քարդաշյանը: