Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է այս ամենից հետևություն կատարի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ագրեսիվ հռետորաբանություն և ատելություն քարոզելու համար․ ադրբեջանագետ

13 Հուլիս, 2020 14:40
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է այս ամենից հետևություն կատարի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ագրեսիվ հռետորաբանություն և ատելություն քարոզելու համար․ ադրբեջանագետ

«Մի բան պարզ է, բնականաբար՝  գործողությունները սկսել է ադրբեջանական կողմը, ընդ որում ՝  երեք անգամ՝  երեկ՝ կեսօրին, գիշերը ժամը 23։00–ից սկսած և արդեն առավոտյան ՝ որոշակի դադարից հետո։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործուղությունների, որի արդյունքում  բոլոր փուլերի ընթացքում  ադրբեջանական կողմը անհամաչափ մեծ կորուստներ է կրել, այդ թվում՝ մինչև զինծառայողներ ։ Այ թե ինչով է պայմանավորված, սրա շուրջ կարող ենք ենթադրություններ անել։ Մի քանի պատճառ կարող էր ունենալ ադրբեջանական կողմը  նման գործողությունների գնալու համար»։ Այս մասին Shabat.am–ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկվանից սահմանում տիրող լարված իրավիճակին։

«Առաջին հերթին իրենց մոտ  վերջին ամիսններին բավականին լուրջ խնդիրներ են՝ տնտեսական, սոցիալական և ջրային, որոնցից վերջինը երկու ամիսների ընթացքում բավականին լուրջ աճել է։ Չնայած իրենք մի կողմից կարողացել են  չեզոքացնել ընդդիմությանը՝  ճնշումների և ձերբակալությունների միջոցով, սակայն բնակչության շրջանում սոցիալական խնդիրները և ջրային խնդիրները փակել չի հաջողվում, որովհետև  ադրբեջանական իշխանությունները չեն կարողանում ռեալ ինչ–որ գործ իրականացնել այդ խնդիրները լուծելու համար։ Մյուս կողմից՝  տնտեսական խնդիրն է, որը պայմանավորված է կորոնավիրուսային  համավարակով և դրա արդյունքում նավթային գների նվազմամբ։ Չնայած՝ երկու շաբաթվա ընթացքում նավթային գների որոշակի վերականգնում է տեղի ունենում, բայց համենայնդեպս բավականին ցածր մակարդակ է։ Երրորդ խնդիրն այն է ,  որ իշխանությունները հենց այդ երկրի նախագահի գլխավորությամբ վերջին երկու ամսվա ընթացքում, ըստ էության՝ տարբեր մասշտաբային քայլեր են իրականացնում դժգոհության և բողոքի ալիքը երկրի վերնախավից ցրելու համար։ Դրանց մի մասը իշխանությունների ներսում մաքրումներն են, այդ թվում՝ մինչև Արտգործնախարարություն» ,– ասաց նա։ 

Ադրբեջանագետի խոսքով՝ մյուս խնդիրը , որ կա դա արցախյան հիմնախնդրի հարցն է․

«Անընդհատ դա  ակտիվացվում է հին հռետորաբանությամբ,  ու փաստացի այնպես է ստացվում, որ իրենք անընդհատ պետք է կոշտացնեն նշված ոլորտների իրենց քայլերը, որպեսզի կարողանան իրենցից դժգոհությունը շեղել, որովհետև բնակչությունը գնալով կարող է ավելի շատ դժգոհել երկրի ղեկավարությունից և  բռնապետական իշխանության համար կարող են վնասներ հետապնդել»,– նշեց վերջինս։ 

Տարոն Հովհաննիսյանը ընդգծում է՝ պետք է պարզել հակառակորդի առաջին գործողությունների պատճառը, որը բավականին բարդ է։ Ըստ իրեն՝ անհասկանելի է ինչ որ մեքենայի դիրքերն անցնելու հետ կապված երևույթը։  Վերջինս շեշտում է ՝ բարդ է ասել, թե դա որքանով է պլանավորած, որովհետև ռազմական իմաստով դա անհեթեթ դիվերսիայի փորձ է, այսինքն՝  անտրամաբանական։  Գուցե՝  պլանավորած է եղել, բայց ոչ այն սցենարով, որ իրենք կցանկանային․

«Կա՛մ իրենք թերագնահատել են հայկական  զինված ուժերին, կա՛մ իրենց զորքերի կազմում ինչ–որ անհասկանալի բաներ են տեղի ունեցել․ նախնական ծրագիրը և վերջնական գործողությունը այդքան էլ չեն համապատասխանել, ինչևէ, այստեղ հիմնական խնդիրն այն է, որ իրենք կրեցին  էական  կորուստներ, այդ թվում՝ մարդկային, և ստիպված եղան իրենց ամբողջ պետական համակարգը աշխատեցնել, որպեսզի կոծկեն և թաքցնեն իրենց կորուստները։ Դրանից հետո, տարբեր ֆեյք նյուզեր գեներացնելով,  պետական մարմինների  մակարդակով փորձեցին  շեղել բնակչությանը։ Պատկերացրեք, եթե այդ երկրի իշխանությունն ասում է՝ երեք–չորս անգամ ավելի շատ գումար է ծախսում ռազմական բյուջեի վրա, զենքեր գնելու վրա, ասում են՝ խոշորագույն բանակներից մեկն են, իսկ հայկական բանակը որևէ բան չի կարող անել և այլն, ու հանկած իրենք դիմում են սանդրանքի, և  հայկական կողմը փայլուն գործողություններ է իրականացնում, որի արդյունքում իրենք վնասներ են կրում։ Սա կոտրում է տարիներ շարունակ իրենց ստեղծած իմիջը՝  բանակի և իրենց կարողությունների վերաբերյալ, որը ցույց է տալիս, որ իրենք իրականում չունեն այդ ուժն ու հզորությունը և հայկական բանակն էլ իրենց ներկայացրած թույլ կառույցը չէ, այլ մարտունակ կառույց է, որն այս պարագայում իրենցից ավելի մարտունակ է գտնվել։

Արդեն ենթադրում  եմ, որ իրենց երկրորդ ՝ գիշերային լարվածությունը, պայմանավորված է եղել նրանով, որ իրենք չկարողացան մարսել կեսօրի  խոշոր պարտությունը։ Ենթադրում եմ՝ որոշակի քննարկումներ, բանակցություններ եղել են դադարեցնելու վերաբերյալ, բայց իրենք ընկել են իրենց  ատելության  ծուղակը և ստիպված են դրա տակից դուրս գալ։ Եթե կարճ ամփոփեմ, ապա պետք է նշեմ, որ այստեղ ամբողջ խնդիրը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և  համանախագահ երկրներին, որովհետև ըստ էության՝ Հայաստանի բանակը իր խնդիրը  ավելի քան լիարժեք իրակացրել և իրականացնում է։ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է  այս ամենից հետևություն կատարի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ագրեսիվ հռետորաբանություն և ատելություն քարոզելու համար։ Երկրորդ՝  պետք է ներդնել հետաքննության մեխանիզմները, որի դեպքում իրենք  ձեռքները ծալած չեն նստի, որովհետև չգիտենք՝ կողմերից որ մեկն է առաջինը կրակել։ Ունենք փաստական ապացույցներ , ունենք երկու կողմերի հայտարարություններ»,– եզրափակեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Երեկ՝ հուլիսի 12–ին,  Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:   Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում   Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։   Հայկական կողմից կորուստներ չկան, մայն  սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Ադրբեջանի ՊՆ–ն հայտնում է, որ ունեն 4 կորուստ։

 

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին