Կարևոր իրադարձություններ

«Կարծում եմ` հիանալի բան է դիմակ կրելը». Թրամփն առաջին անգամ հանրության մեջ է հայտնվել բժշկական դիմակով

12 Հուլիս, 2020 16:04
«Կարծում եմ` հիանալի բան է դիմակ կրելը». Թրամփն առաջին անգամ հանրության մեջ է հայտնվել բժշկական դիմակով

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ բժշկական դիմակ է կրել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Վալտեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոն այցելելիս: Այս մասին հայտնում է CBC-ն:

«Կարծում եմ` հիանալի բան է դիմակ կրելը: Ես երբեք դեմ չեմ եղել դիմակներին: Բայց ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի», – ասաց նախագահը հավաքված լրագրողներին:

Թրամփը հիվանդանոց այցելության ժամանակ, որտեղ բուժում են ստանում մարտերում վիրավորված ամերիկացի զինծառայողները, ընտրել է մուգ կապույտ դիմակ՝ նախագահական ոսկե կնիքով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին